Կարմիր աստղանիշով (*) նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018 թ.։ Նրա կազմում գործում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը:
«Ականատես»-ի նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ:
Նախաձեռնության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ մեր ֆեսյբուքյան էջի միջոցով` https://www.facebook.com/akanatesditord/
