Գրանցել ահազանգ

Խախտում

31/08/2017 12:45 | Արմավիր, Եղեգնուտ
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Հարությունյանը վախենում է դպրոց հաճախել: Պատճառն այն է, որ ամռանը 9-րդ դասարանի ավարտական վերջին քննությունից՝ Հայ ժողովրդի պատմությունից, գերազանցիկ Դիանան անսպասելի կերպով անբավարար է ստանում: Քննական անակնկալի պատճառը, աղջնակի ծնողների հավաստմամբ, այն էր, որ Դիանայի մայրը չէր մասնակցել քննական հանձնաժողովի համար կերուխումի սեղան պատրաստելու արարողությանը: Երեխայի ծնողները, տեսնելով իրենց աղջկա վիճակը, որոշում են նամակ գրել վարչապետ Կարեն Կարապետյանին. 3 օր անց նրանց զանգահարում են Կրթության տեսչությունից և հրավիրում Երևան: Նրանց հայտնում են, որ տնօրենը հեռացված է աշխատանքից, իսկ երեխային որոշել են նշանակել 14 բալ՝ հաշվի առնելով իր քառորդային գնահատականներն ու ընթացիկ առաջադիմությունը: Սակայն տեսչություն այցելելուց 3-4 օր անց իրենց դարձյալ զանգահարում են տեսչությունից և տեղեկացնում, որ Եղեգնուտի դպրոցի տնօրենը ազատված չէ աշխատանքից, նրան որոշվել է տալ խիստ նկատողություն:
http://hayeli.am/article/1033442