Գրանցել ահազանգ

Խախտում

02/09/2017 21:00 | Արմավիր, Էջմիածին
Էջմիածին քաղաքի Խ.Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի տնօրենը տվյալ տարածքի բնակչի երեխային չի ընդունում առաջին դասարան ու ծնողը ստիպված պետք է տրանսպորտով երեխային ուրիշ դպրոց տանի։ Լինելով մանվելի քենին ու քաղաքապետի մորաքույրը՝ ոչնչից չի վախենում և հանրային դպրոցը սարքելով սեփական՝ իր օրենքներն է թելադրում, այս տարի այդ դպրոց տարածաշրջանում ապրող երեխաներից միայն նրանք են գնացել դպրոց՝ ովքեր քույր կամ եղբայր ունեն այդ դպրոցում արդեն սովորող։ Մնացած երեխաները՝ովքեր չունեն քույր կամ եղբայր,բայց ապրում են այդ տարածքում չեն ընդունվել ու ստիպված ծնողը ուրիշ դպրոց պիտի տանի,քանզի նույն դպրոցում արդեն ընդունվել են երեխաներ Արշալույս գյուղից և էլ տեղ չկա։Իսկ երբ տնօրենին ծնողը հարցնում է, թե իր երեխան որտե՞ղ գնա առաջին դասարան, տնօրենը պատասխանում է,որ դա իր խնդիրը չէ ու չի հետաքրքրում։

Լուսանկարներ