Գրանցել ահազանգ

Խախտում

12/10/2017 12:00 | Երևան, Ավան
Տղայիս պատմելով՝ ուսուցիչը դասի ժամին,քաշել է իր ականջը,թևից քաշելով տարել ուրիշ նստարանին նստեցրել:Պատճառը նշում է ընկերոջը ղդիկ տալը:Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ::Ուսուցիչը կտրականապես ժխտեց կատարվածը և հայատարարեց,որ երեխան ստում է:Նույն օրը դիմեցի տնօրենին՝ հարցը պարզելու,հոգեբան հրավիրելու,երեխային գերհուզված վիճակից հանելու և կոնֆլիկտը հագուցալուծելու համար:Տնօրենը առանց որևէ բան ձեռնարկելու,հայտարարեց,որ երեխան ստում է,իր տարիքում դա հաճախ է լինում:Նշեմ,որ տղաս յոթ տարեկան է,սա առաջին նման միջադեպն է:Միշտ հաճույքով է գնացել դպրոց,անպատրաստ լինելու կամ դպրոց գնալուց խուսափելու խնդիրներ չենք ունեցել,առաջադիմության և վարքի պահով միշտ գովասանքի է արժանացել:

Տնօրենին մոտեցա հաջորդ օրը ,պարզելու համար ՝ ինչ միջոցներ ձեռնարկվեցին հարցը պարզելու համար:Նա դարձյալ պնդեց,որ նման բան չի կարող պատահած լինել, քանի որ այդպես է ասում ուսուցիչը:Երբ հարցրեցի՝ ինչու էր այդ դեպքում երեխան այդքան հուզված և վիրավորված, որ նույնիսկ արցունքնրեը չէր կարողանում զսպել,տնօրենը հայտարարեց,որ երեխան իմնէ,նրա հոգեբանական խնդիրներով պարտավոր եմ ես զբաղվել:
Այսպիսի անտարբերություն և բացահայտ անգործություն ու անպատժելիություն մի դպրոցում,որտեղ տարեկան վճարում ենք հինգ հարյուր հազար դրամ,չստանալով ոչ միայն գումարին համարծեք տարրական պայմաններ՝ճաշարան,սպորտ զալ և այլն,այլև բռնություն են կիրառում աշակերտի նկատմամբ,ինչպես նաև վիրավորվում է նրա արժանապատվությունը :
Խնդրում եմ լրջագույնս զբաղվել այդ հարցով:Երեխան այլևս հրաժարվել է հաճախել այդ դպրոց,գնում ենք ուրիշ դպրոս,սակայն կարծում եմ լուռ հեռանալ առանց մեղավորներին պատժելու և մյուս ծնողներին ահազանգելու , ճիշտ չի լինի:
Սոցցանցերում հարցը բարձրաձայնելու ժամանակ ,պարզվեց, որ քիչ չեն այն մայրիկները,որոնց երեխաները բախվել են նույն խնդրին և ստիպված են եղել փոխել դպրոցը :

https://www.facebook.com/anush.pog09/posts/10155334897862886?pnref=story

Լուսանկարներ