Խախտում
03/06/2018 14:00 | Արարատ, Մխչյան
Բարև Ձեզ։Մխչյանի միջնակարգ դպրոցում դրամահավաքություն է տեղի ունեցել։ 9֊րդ դասարանի աշակերտների ծնողներից պահանջել են 3000 դրամ քննական օրերի հյուրասիրության համար, աշակերտների թիվը մոտավորապես 40 է։ Չեմ կարծում այդքան մեծ գումար է հարկավոր սուրճ հուրասիրելու համար։Ծնողները վախեցել են հրաժարվել և մինչ այսօր վախենում են ահազանգել դեպքի առթիվ։ Այդ նույն դասարանում նաև գումար է հավաքվել ֆիզկուլտուրա քննության համար, միանման շապիկներ գնելու նպատակով։ Շապիկները մեծածախ վաճառքի կետերում արժեն 700-1000 դրամ, մի փոքր նկար ավելացնելով աշակերտներին վաճառել են 3000-3500 դրամ։ Այս դպրոցում միշտ եղել է դրամահավաքություն տարբեր նպատակներով, իրավիճակը մնաց նույնը տնօրենի փոխվելուց հետո էլ։
Խնդրում եմ արձագանքեք