Գրանցել ահազանգ

Խախտում

20/04/2019 12:45 | Արմավիր, Էջմիածին
Դպրոցի բացօթյա մարզա-հրապարակում կա արհեստական խոտածածկով տարածք։ Երբեմն-երբեմն թաղի երեխաները, ովքեր նաև սովորում են այդ դպրոցում, ֆիզկուլտուրայի պատապմունքներից ու աշխատանքային ժամերից հետո կարողանում են օգտվել մարզադաշտից՝ տնօրենի թույլտվությամբ։ Այս անգամ պահակը վիճում է երեխաների հետ, նրանց մեղադրելով իրեն նկատողության արժանացնելու մեջ, որովհետև վերջերս մի խումբ երեխաներ անցել են դպրոցի ու դպրոցի բակի ցանկապատերի վրայով՝ խաղահրապարակում խաղալու համար, իսկ պահակը չի հասցրել նրանց բռնել, նրանք փախել են նույն կերպ։

Դեպքի նկարագրությունը կազմվել է երեխաների և պահակի հետ բանավոր խոսակցություններից։
-----------------------------------------------------------------------------------------------------------
Խնդիրը մասնավոր չէ, տեղային չէ, սահմանափակված չէ մի դպրոցով։ Երեխաները դպրոցից տարածքից դուրս չունեն խաղալու ու մարզվելու շատ հնարավորություններ ու անվտանգ տարածք։ Իսկ ազատ տարածք, փաստորեն, դպրոցում կա։ Միաժամանակ, խաղահրապարակի պահպանման պատասխանատվությունը, երեխաներին այն հասանելի դարձնելու պարագայում, պահակի վրա բարդելը ընդունելի չեմ համարում։