Գրանցել ահազանգ

Երևանի ավագանու ընտրություններ 2017

11/05/2017 22:45 | Երևան, Մալաթիա-Սեբաստիա
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանն երեկոյան տուն գնալիս տեսել է, թե ինչպես են Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում 20 հազարական դրամ ու քվեարկած թերթիկներ բաժանում: Երբ «ՀԺ»-ի լրագրողը սկսել է տեսանկարահանել գործընթացը, «թաղի լավ տղաները» բռնությամբ նրանից խլել են հեռախոսն ու ջնջել ամբողջ պարունակությունը. ջնջել են ոչ միայն այդ պահին արված տեսագրությունները, այլ նաեւ կարճ հաղորդագրությունները, համարները: Աննա Զախարյանին հեռախոսը վերադարձրել են միայն այն ժամանակ, երբ անձեռոցիկով մաքրել են հեռախոսի վրա թողնված մատնահետքերը:

Տեսագրություններ