Երևանի ավագանու ընտրություններ 2018
iԴիտորդը ընտրությունների վերահսկողության բաց գործիք է, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առցանց արձանագրելու և քարտեզագրելու նախընտրական քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը հայտնաբերված խախտումները՝ ապահովելով ահազանգող անձի գաղտնիությունը:
Հարթակում արձանագրված ընտրախախտումները բավարար փաստերի առկայության դեպքում կարող են ներկայացվել իրավասու մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար:
Կայքը գործարկող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում ահազանգերի իսկության համար: